-
27.03.2014|
18:02
ՌԴ պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը նախաձեռնել է Ղրիմի կրթական համակարգը ռուսականի մեջ ներառելու հարցերով ստեղծել աշխատանքային խումբ` փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովայի գլխավորությամբ: Այդ որոշումն ընդունվել է Պետդումայի կրթության և գիտության խորհրդի նստաշրջանում:
-
27.03.2014|
17:56
Մարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:
-
27.03.2014|
17:51
Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կունենա նոր տնօրեն: Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` ապրիլի 3-4-ին: Առաջադրվել է ինը թեկնածու` Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, օպերային թատրոնի երգիչ Տիգրան Դավթյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը:
-
27.03.2014|
15:03
2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով 2018-ին` նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա` ավելի լայն լիազորություններով, որոնք հնարավոր կլինի ապահովել մինչ այդ կատարված սահմանադրական փոփոխություններով: Սա իշխանության փոփոխման մի սցենար է, որն այսօր հայտնվել է մամուլում:
-
27.03.2014|
14:55
Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա տասնչորս ընկերների հրավիրած մամուլի ասուլիսում քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում շատ հնարավոր է, որ քաղբանտարկյալներին առաջադրվեն նոր մեղադրանքներ:
-
27.03.2014|
14:20
Գրեթե հինգ ամիս է, ինչ անազատության մեջ են գտնվում անցյալ տարի, նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա տասնչորս ընկերները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն:
-
27.03.2014|
12:57
Աշխարհի հզոր 7 երկրների՝ G7-ի ղեկավարները օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Մոսկվայից պահանջել են վերջ տալ Ուկրաինայի ապակայունացմանը։ Ղրիմի բռնակցումն էլ անվանել են միջազգային նորմերին հակասող քայլ:
-
27.03.2014|
12:14
Ապրիլի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյակին:
-
27.03.2014|
11:21
Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Քեսաբ բնակավայրում իսլամիստ ծայրահեղականների զինված գրոհների հետևանքով հայաթափվեց Քեսաբը։ Գրոհայինների թվում կային նաև թուրք և ադրբեջանցի զինյալներ։ Վերջին դեպքերի շուրջ զրուցում ենք Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։
-
27.03.2014|
11:20
ԱՄՆ-ում կարծում են, որ ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ առկա տարաձայնությունները չեն խանգարի Ռուսաստանի հետ համագործակցությանը` Իրանի և Սիրիայի հարցերում: